slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Լոս Անջելեսում
211652_close_icon

ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Լոս Անջելեսում

views-count1720 դիտում article-date 18:22 19-09-2015
Սեպտեմբերի 17-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ Լոս Անջելեսում նշվեց ՀՀ անկախության 24-րդ տարեդարձը: ԱԳՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ տոնական երեկոյին մասնակցում էին հոգևոր հայրեր, հասարակական-քաղաքական գործիչներ, Արցախյան ազատամարտի մասնակիցներ, համայնքային կառույցների անդամներ, դիվանագետներ և ամերիկացի պաշտոնյաներ: Ողջունելով հյուրերին՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովն իր ելույթում նշեց. «24 տարի առաջ նորից հայկական պետություն հայտնվեց համաշխարհային քաղաքական քարտեզի վրա: 24 տարին մեծ ժամանակահատված է մարդու համար, սակայն կարճ՝ երկրի ու ժողովրդի համար: Մենք շատ գործ ենք արել այս տարիների ընթացքում և հպարտ ենք ձեռքբերումներով: Բայց և հաճախ չենք գոհանում արդյունքներով և ձեռք բերված ցուցանիշներով: Թող ամեն մեկս հարց տա իրեն, թե արդյոք մեր կարեցածն արել ենք՝ հպարտ լինելու համար: Վստահ եմ՝ ոչ ոք չի կարող ասել, որ արել է ամեն ինչ: Հրաշքներ մի՛ ակնկալեք, հրաշքներ տեղի չեն ունենում հատկապես՝ տնտեսության բնագավառում: Մենք բոլորս պետք է օգնենք մեր երկրին. հզոր ժողովուրդն է կերտում հզոր երկիր»: Ելույթ ունենալով ներկաների առջև` ԱՄՆ-ում հրատարակվող «Կալիֆորնիա Քուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը նշեց. «ՀՀ վերանկախացումը մեր հավաքական երազանքի իրականացումն էր»: Նա ամփոփեց մեր երկրի ձեռքբերումը՝ անկախության վերականգնումից ի վեր, և մարտահրավերները, որոնք մինչև այօր էլ կանգնած են երկրի առջև: «Այսօր մեր առջև ծառացած խնդիրները չենք կարող հաղթահարել առանց Արցախի, Հայաստանի և Սփյուռքի միասնական կամքի: Արցախի անվտանգությունն ապահովելու համար մենք պետք է ունենանք հզոր Հայաստան, որն, իր հերթին, աշխարհասփյուռ հայ համայնքների պահպանման երաշխիքն է: Այժմ` անկախության վերականգնումից գրեթե քառորդ դար անց, մենք ամեն հնարավոր բան պետք է անենք՝ ապահովելու հայրենիքի հետագա հզորությունն ու զարգացումը: Անկախ մեր գաղափարական, կրոնական ու քաղաքական կողմնորոշումներից` մենք պետք է միավորվենք մեր սիրելի եռագույնի ներքո», - նշեց Հարութ Սասունյանը:

Նմանատիպ նյութեր