slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել Լոս Անջելեսում
211652_close_icon

ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել Լոս Անջելեսում

views-count4065 դիտում article-date 23:26 22-09-2017
Սեպտեմբերի 21-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ մեծ հանդիսությամբ նշվեց ՀՀ անկախության 26-ամյակը: Տոնակատարությանը մասնակցում էին Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչներ, հասարակական, քաղաքական և կրոնական կառույցների անդամներ, օտարերկրյա դիվանագետներ, ինչպես նաև դաշնային, նահանգային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ: Հյուպատոս Արմելլա Շաքարյանը բացման խոսքում երախտագիտություն հայտնեց ԱՄՆ և Կալիֆորնիա նահանգի ղեկավար մարմինների ներկայացուցիչներին՝ ՀՀ անկախացման առաջին իսկ օրվանից երկրում իրականացվող տնտեսական և ժողովրդավարական բարեփախումներին աջակցելու համար: Նա նաև ընդգծեց Սփյուռքի նշանակալի դերը հայ-ամերիկյան օրակարգի ձևավորման և հայոց պետականությունն ամրապնդման, Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում: Հայաստանի անկախության տոնի առիթով շնորհավորական ելույթներով հանդես եկան Կալիֆորնիայի նահանգային սենատի անդամներ Էնթոնի Փորթանթինոն և Էդ Հերնանդեսը, ներկայացուցիչների պալատի անդամներ Լորա Ֆրիդմանը և Ռաուլ Բոքանիգրան, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներ Փոլ Կրեկորյանը և Միթչ Օ՛Ֆերելը: Նրանք նաև հուշագրեր հանձնեցին գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովին: ՀՀ անկախության տոնի առիթով գլխավոր հյուպատոսությունը պատվոգրեր հանձնեց բժիշկ Ակիրա Իշիյամային, ով տարիներ շարունակ բարեգործական ծրագրեր է իրականացնում Հայաստանում, և Կալիֆոնիայի նահանգային սենատի նախագահ Քևին Դե Լեոնի օգնական Պայծառ Թովմասյանին՝ արդյունավետ աշխատանքի համար: Տոնական երեկոն վարում էր ամերիկյան “KTLA” հեռուստատեսության հայազգի հեռուստամեկնաբան Էլինա Աբովյանը:

Նմանատիպ նյութեր