211652_close_icon
views-count899 դիտում article-date 16:37 14-05-2015

Լոս Անջելեսում տեղի է ունեցել Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված միջոցառում

Մայիսի 9-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված միջոցառում, որին ներկա էին համայնքային կառույցների անդամներ, հոգևոր հայրեր, Լոս Անջելեսի և Գլենդեյլի տեղական իշխանության ներկայացուցիչներ, Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններ և արցախյան ազատամարտի մասնակիցներ: Միջոցառմանը ներկա էր Լոս Անջելեսի մարզի կառավարիչ Մայք Անտոնովիչը: Իր ելույթում նա շեշտեց, որ հայ ժոողվրդի անկախացման առաջին քայլերի ականատեսն է եղել, հետևել է անկախության հանրաքվեի ընթացքին` ընդգծելով, որ ներկայումս Հայաստանն ու հայերը տնտեսության, մշակույթի և այլ ոլորտներում գործակցության արժանի գործընկեր են: Մայք Անտոնովիչը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովին հանձնեց կառավարիչների խորհրդի հինգ անդամների ստորագրությունը կրող հռչակագիր՝ իբրև երախտագիտություն արդյունավետ գործակցության համար: ՀՀ գխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը ներկաներին առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը, ովքեր ընկել են ռազմի դաշտում: «1994թ. կնքվեց զինադադար, սակայն, ցավոք, Ադրբեջանի սադրիչ գործողությունների արդյունքում շարունակում են արձանագրվել նոր զոհեր: Այս ամենը ստիպում է մեզ զգոն լինել և ջանք չխնայել հանուն Հայաստանի և Արցախի զարգացման», - նշեց ՀՀ գլխավոր հյուպատոսը: «Մենք ուրախ ենք ամերիկահայ համայքի հետ միասին նշել մայիսյան եռատոնը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակը, Շուշիի ազատագրումը և Անցախի բանակի ստեղծման օրը: Մենք այսօր միասին պետք է ոչ միայն հիշենք մեր հաղթանակները, այլև խոսենք ապագա ձեռքբերումների մասին, որոնց հասնելու գաղտնիքը հայերի միասնականությունն է», - իր խոսքում շեշտեց Վաշինգտոնում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: ՀՅԴ ԱՄՆ արևմտյան ափի կենտրոնական կոմիտեի նախագահ Վիգեն Հովսեփյանն իր ելույթում նշեց, որ հայ ժողովրդի հաղթանակները պատահականություն չեն. դրանք այլընտրանք չեն ունեցել, քանի որ հայերը կռվել են հայրենիքը, ինքնությունն ու ընտանիքը պաշտպանելու համար: Եվ այդ հաղթանակները հնարավոր է եղել ձեռք բերել ազգի միասնականության շնորհիվ: Միջոցառմանը ելույթներով հանդես եկան հայազգի հայտնի արտիստներ: [img]/ups/images/0029495001431602682600811.jpg[/img]

Նմանատիպ նյութեր