Նոր Մոսկվայի Ռասկազովկա գյուղում անհայտ անձինք թալանել են փոփ-երգիչ Դիմա Բիլանի առանձնատունը։ Կողոպուտը կատարվել է ուրբաթ օրը` 01:00-ի սսահմաններում։
Մոսկվայի ոստիկանության աշխատակցները հարցաքննել են տանտիրոջը, պահակին, հարևաններին:
Ըստ Lifenews-ի տեղեկություններիի՝ անհետացել է երգչին պատկանող չհրկիզվող պահարանը, որում եղել է 9 միլիոն ռուբլի։ Դեպքի առթիվ գործ է հարուցվել։
Հիշեցնենք, որ Դիմա Բիլանն առաջին ռուս կատարողն էր, ով Եվրատեսիլում հաղթող ճանաչվեց։