211652_close_icon
views-count840 դիտում article-date 14:49 18-09-2015

Գյումրու «Թռչունյան տան» սաներն իրազեկվեցին ծխախոտի վնասակարության մասին

Սեպտեմբերի 17-ին «Իրազեկում և բարեփոխում» ՀԿ-ն «Ծխախոտը՝ չարիք» ծրագրի շրջանակներում այցելել էր Գյումրու «Թռչունյան տուն» կրթահամալիր-մանկատուն։ ՀԿ-անդամները, բժիշկ մասնագետը դեռահասների ուշադրությունը հրավիրեցին ծխախոտի և նրա երկրորդային ծխի վնասակարության հարցին: Սլայդների միջոցով երեխաներին բացատրվեց, թե ինչպես է ծխախոտը տարիների ընթացքում քայքայում առողջությունը, թուլացնում օրգանիզմը և դանդաղ մահվան պատճառ դառնում: Երեխաները դիտեցին թեմային վերաբերող կարճամետրաժ ֆիլմ։ Բժիշկ Արմինե Մինասյանը տեղեկացրեց, որ եղել են նաև այլ մարզերի մանկատներում (Վանաձոր, Գավառ և այլն)։ Բժշկուհին նշեց, որ այս հաստատությունների երեխաները համեմատաբար ավելի շատ տեղեկատվության կարիք ունեն, ուստի նման ծրագրով փորձում են լրացնել բացը։ Հանդիպման ավարտին մասնագետը պատասխանեց ներկաների հարցերին, «Թռչունյան տան» սաներին բաժանվեցին համապատասխան գրությամբ նոթատետրեր, որոնք ամեն օր նրանց աչքի առաջ կլինեն և կհիշեցնեն այն մասին, թե ինչ կարող է անել ծխախոտը ծխողի և նույն տարածքում գտնվող մարդու առողջության հետ: «Թռչունյան տան» տնօրեն Սոնա Սիմոնյանը նշեց, որ իրենց մոտ խնամքի տակ է գտնվում 6-18 տարեկան մոտ 80 երեխա։ Բացի այդ, «Թռչունյան տան» դպրոց հաճախելու են գալիս նաև հարակից թաղամասի երեխաները։ Վերջիններս սովորում են խնամքի կենտրոնի երեխաների հետ, այդպիսով տնօրինությունը փորձում է լուծել նաև «Թռչունյան տանն» ապրող երեխաների՝ հասարակությանն ինտեգրման հարցը։ Տնօրենը նաև տեղեկացնում է, որ իրենց մոտ հաճախ են անցկացվում հանդիպումներ հասարակական կառույցների հետ՝ տարբեր ծրագրերի շրջանակներում։ Հավելենք, որ «Ծխախոտը՝ չարիք» ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ [img]/ups/images/0353635001442564568446482.jpg[/img][img]/ups/images/0744727001442564567812153.jpg[/img] [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ [/b]

Նմանատիպ նյութեր