211652_close_icon
views-count1231 դիտում article-date 11:04 18-09-2015

Մեքսիկայում ձերբակալել են 43 ուսանողների առևանգման կասկածյալին

Մեքսիկայի ոստիկանությունը 11 ամիս անց ձերբակալել է Իգուալա քաղաքում 43 ուսանողների առևանգման մեջ կասկածվող Խիլիարդո Լոպես Աստուդիլյոյին, տեղեկացնում է Animal Politico-ն: «Խիլ» մականվամբ հանցագործին ձերբակալել են Հերրերո նահանգի Տասկո քաղաքում: Պարզվել է, որ 11 ամիսների ընթացքում Խիլը 3 անգամ փոխել էր բնակության վայրը: Որպես հանցագործության անմիջական կտարող՝ առևանգման մասնակիցները մատնանշել էին Խիլին: Դեպքը տեղի էր ունեցել 2014 թվականի սեպտեմբերի 26-ին: Հանցագործները հարձակում էին գործել ուսանող ցուցարարների վրա: Տեղում սպանվել էր 6 մարդ, իսկ 43 ուսանողներ անհայտ կորել էին: Ավելի ուշ քաղաքից ոչ հեռու գտնվող զանգվածային գերեզմանոցում հայտնաբերվել էին նրանց դիերը:

Նմանատիպ նյութեր