Մեքսիկայում ձերբակալել են թմրանյութերի ամենախոշոր հանցախմբի 48 անդամների
Մեքսիկայի ոստիկանությունը և բանակը հաջող գործողության արդյունքում ձերբակալել են «Խալիսկո-Նոր սերունդ» թմրակարտելի 48 անդամների: Հայտնում է [url=https://www.excelsior.com.mx/nacional/detienen-a-48-presuntos-integrantes-del-cjng-en-chiapas/1259038]Excelsior[/url] լրատվական հարթակը:
Excelsior-ի համաձայն՝ բոլոր կասկածյալները ձերբակալվել են Գվատեմալային սահմանակից Չյապաս նահանգում: 38 կասկածյալ ձերբակալվել է Ֆրոնտերա Կոմալապա քաղաքի հյուրանոցում, ևս տասին ձերբակալել են Տուտսլա Գուտյերեսում:
«Խալիսկո-Նոր սերունդ» կարտելը համարվում է ամենախոշորը Մեքսիկայում: Այն հայտնի է ոստիկանության և բանակի ստորաբաժանումների վրա խոշոր հարձակումներով:
Նախօրեին Մեքսիկայի գլխավոր դատախազությունը 30 մլն պեսո (1,5 մլն դոլար) պարգև է հայտարարել տեղեկատվության համար, որը կհանգեցնի «Խալիսկո»-ի պարագլուխ Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսի ձերբակալությանը: