Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան ազատ է արձակվել նախնական կալանքից
Վրաստանի Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 17-ի ուշ երեկոյան որոշում է կայացրել նախնական կալանքից Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային ազատ արձակելու մասին, հաղորդում է Interfax-ը:
Դատարանը հակասահմանադրական է համարել 9 ամսից ավելի նախնական կալանքի տակ գտնվելու այդ նորմը: Իսկ Ուգուլավան կալանված էր արդեն 14 ամիս:
Նրան անհապաղ ազատելու անհրաժեշտության մասին խոսել է նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
Ուգուլավայի դեմ հարուցված քրեական գործերից մեկով առաջիկա նիստը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին: