Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան ձերբակալվել է օդանավակայանում
Վրաստանի իրավապահները մայրաքաղաք Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալել են Թբիլիսիի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ընտրական շտաբի ղեկավար Գիգի Ուգուլավային:
Վերջինս ձերբակալվել է այն պահին, երբ պատրաստվում էր մեկնել Կիև, որտեղից էլ, ինչպես նա է հայտարարել, պետք է թռչեր Քիշնև՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի տարածաշրջանային կառավարման համաժողովին:
Հիշեցնենք, որ Ուգուլավան քրեական պատասխանատվության է ենթարկվելու պաշտոնեական դիրքը չարաշահելու և պետբյուջեից խոշոր չափի գումար վատնելու համար: