24965 դիտում
22:29 17-09-2015
Երևանում 28-ամյա վարորդը Mercedes -ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մորն ու որդուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղի բնակիչ 28-ամյա Գարեգին Ներսիսյանը իր վարած Mercedes մակնիշի 34 VD 070 համարանիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում վրաերթի է ենթարկել [color=#EF2929]փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտներ[/color] մայր ու որդու:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության խմբերը տեղափոխեն մորը` Արմենիա բժշկական կենտրոն, երեխային` Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Թագվոր Թագվորյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածների ինքնությունը:
***
18/09/2015
09:40
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը: Նրանք են՝ Երևան քաղաքի Սեբաստիա 3-րդ Բ փողոցի 42 տան բնակիչներ, 39-ամյա Լուսինե Միքայելյանը և 17-ամյա Մուշեղ Բադոյանը:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+