211652_close_icon
views-count34743 դիտում article-date 21:29 19-04-2015

Երևանում 31-ամյա վարորդը Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը տեղում մահացել է. պարզվել է վերջինի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ (ԼՐԱՑՎԱԾ)

Այսօր՝ ապրիլի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ, 31-ամյա Հովիկ Վարդանյանը վարելով Mitsubishi մակնիշի 34 FA 327 համարանիշի ավտոմեքենան, Աճառյան փողոցում` «Դրախտ» ռեստորանային համալիրի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մոտ 65-ից 70 տարեկան կնոջ: Ինչպես վրաերթի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինը մահացել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի տեսուչներ Էդգար Մկրտչյանն ու Արթուր Հովհաննիսյանը: Օպերատիվորեն ժամանել են նաև Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ավանի թիվ 11 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ Արթուր Ղազարյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանում պետի տեղակալ Արտաշես Վանյանը և հատկապես կարևոր գործերով քննիչներ Գագիկ Հարությունյանն ու Կարեն Գրիգորյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: 20.04.2015. 09:30 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց՝ քննչական բաժինը պարզել է, որ վրաերթի հետեւանքով մահացածը Երեւան քաղաքի Ջրվեժ թաղամասի բնակիչ, 76-ամյա Նինա Իվանյանն էր: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր