3102 դիտում
16:46 17-09-2015
Ես դրան համաձայն չեմ․ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյան՝ Ճոյտ
Եթե այսօրվա գործող սահմանադրությունը լավը չի եւ, եթե ընդունում ենք նորը, ինչո՞ւ 2 տարի սպասել։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը։
«Եթե ժողովուրդը կասի՝ այո, ընդունում ենք, ինչո՞ւ 2 տարի սպասենք։ Պետք է քաղաքական կամք դրսեւորել եւ ասել, որ այս նոր սահմանադրությունը քաղաքական նոր կուլտուրա կմտցնի։ Ավելին, ընդդիմությանը լայն լիազորություններ է տրվում։ Պետք չէ սպասել: Ընդունենք, պրծնենք եւ այնպես անենք, որ օր առաջ մտնի օրինական ուժի մեջ»,- նշեց Հ. Հակոբյանը եւ ավելացրեց, որ ինքը ուսումնասիրել է նոր սահմանադրությունը եւ միայն այն կետին է դեմ, որ այն կյանքի կոչվելու համար պետք է 2 տարի սպասել։
«Ես դրան համաձայն չեմ»,- դժգոհեց ԱԺ նախկին պատգամավորը։