13338 դիտում
14:01 04-03-2016
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ճոյտ» մականվամբ Հակոբ Հակոբյանի արձագանքը՝ ճանապարհային ոստիկանների կողմից իրեն 100 հազարով տուգանելու մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ճոյտ» մականվամբ Հակոբ Հակոբյանը արձագանքել է մարտի 2-ին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ում հրապարակված լուրին, որը վերաբերում է Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից Հ. Հակոբյանին ԱՊՊԱ չունենալու համար վարչական պատասխանատվության ենթարկելուն:
Հ. Հակոբյանը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ընդունեց, որ առանց ԱՊՊԱ-ի է երթեւեկել եւ հիմնավորեց. «Ես մտածում եմ, որ ԱՊՊԱ-ն այն կառույցը չի, որին կարելի է գումար վճարել: 25-30 հազար դրամի փոխարեն ես արդեն մի քանի անգամ տուգանվել եմ 100 հազար դրամով: Ես գտնում եմ, որ այդ 100 հազար դրամը, ավելի ճիշտ է` գնա մեր պետական բյուջե, քան այդ 25-30 հազար դրամը տրվի ԱՊՊԱ-ին: Ավելի լավ է` ես տուգանվեմ, քան այդ գումարը գնա ԱՊՊԱ, որոնք վարորդներին գցում են տարբեր կազմակերպությունների դռները եւ չեն փոխհատուցում հարյուրավոր բողոքավորների: Ես այս կերպ արտահայտելու եմ իմ բողոքը եւ անհամաձայնությունը ԱՊՊԱ-ի այսօրվա գործող օրենքների հետ»:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/02/78522/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 2-ին Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները Տիգրան Մեծի պողոտայի վրա կանգնեցրել էին Mercedes մակնիշի 04 SL 429 համարանիշի ավտոմեքենան: ՃՈ-ն տեղեկություն էր ունեցել, որ վարորդը երթևեկում է առանց ԱՊՊԱ:
Կանգնեցնելով ավտոմեքենան՝ վարորդը 30 րոպեից ավելի մի իսկական շոու էր սարքել՝ հրաժարվելով ճանապարհային ոստիկաններին տրամադրել վարորդական իրավունքի վկայական: Տեսնելով, որ իր շոուն նկարահանվում է, գլխիկոր, խոնարհ հարսի նման ներկայացրել էր ժամանակավոր վարորդական իրավունքի վկայականը:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վարորդը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ճոյտ» մականվամբ Հակոբ Հակոբյանն է, ով վարչական պատասխանատվության էր ենթարկվել 100 հազար դրամի չափով:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+