Կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը
Կառավարությունը հավանության է արժանացրել ««Հայաստանի Հանրապետության` մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:
Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել 2017 թ. նոյեմբերի 24-ին ստորագրված համաձայնագիրը: