ՄԱԿ-ը քննադատել է Հունգարիայի իշխանություններին՝ փախստականների հանդեպ բռնություն կիրառելու համար
ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գործակալությունը խիստ քննադատության է ենթարկել Հունգարիայի իշխանություններին՝ Հյուսիսային Եվրոպա հասնելու փախստականների, մասնավորապես, կանանց և երեխաների նկատմամբ ուժ կիրառելու համար:
Գործակալության ներկայացուցիչը նշել է, որ Հունգարիան իրավունք ուներ պաշտպանել իր սահմանները, սակայն նաև պետք է մարդկայնություն ցուցաբերեր:
«Դրա փոխարեն կարելի է տեսներ բազմաթիվ վիրավոր երեխաների, որոնցից մի քանիսը տարանջատված են եղել իրենց ընտանիքներից»,-ընդգծել է նա:
Նախօրեին փախստականներիիկ հոսքը կանգնեցնելու համար Հունգարիայի ոստիկանությունը արցունաբեր գազ և ջրցան մեքենաներ էր կիրառել նրանց դեմ: