211652_close_icon
views-count879 դիտում article-date 15:35 13-06-2016

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի ցավակցական խոսքը` ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Օֆելյա Համբարձումյանի մահվան կապակցությամբ

Ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ, հայկական ժողովրդական, գուսանական ու աշուղական երգերի անզուգական կատարող ու տարածող, սիրված երգչուհի Օֆելյա Համբարձումյանի մահվան մասին: Անվանի երգչուհու յուրօրինակ կերպարը երկար կապրի մեր սերունդների մեջ: Նրա երգարվեստի բացառիկ ու անզուգական օրինակները մնալու են ուսուցողան կոթողներ եկող սերունդների ու կատարողների համար: Մեր ժողովրդական ու կոմպոզիտորական հարյուրավոր երգերի մեկնողը հայոց սփյուռքում ու արտերկրի օտար հանդիսականին ներկայացել է բարձր ու պատվաբեր, դարձել մեր մշակույթի քարոզիչը: Խորապես ցավում և ցավակցում եմ սիրված երգչուհու ընտանիքին, հարազատներին ու բոլոր երկրպագուներին: [b]ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր