Նոր Արմավիր գյուղից բերման են ենթարկել, թմրամիջոց պահելու կասկածանքով
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Նոր Արմավիր գյուղից բերման են ենթարկել 1965 թ. ծնված Սարգիս Խ.-ին: Խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվել է ծխախոտի փայլաթղթե փաթեթ` չորացված, մանրացված դեղնականաչավուն սուր հոտ ունեցող կանեփանման զանգվածով:
Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]