211652_close_icon
views-count2751 դիտում article-date 18:58 17-12-2018

Բերման ենթարկվեց ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով

Դեկտեմբերի 16-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Էրեբունու փողոցի թիվ 31 շենքի մոտից, ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով, բերման են ենթարկել 1966 թ. ծնված Հրաչյա Վ.-ին, ում մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է «Սայգա-12 Ց» տիպի, մեկփողանի որսորդական հրացան և 12 տրամաչափի 1 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է քննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր