Հունգարիան անօրինական ներգաղթյալների դեմ նոր միջոցներ է կիրառում
Հունգարիայում այսօրվանից ուժի մեջ են մտնում նոր օրենքները, որոնք ոստիկաններին թույլատրում են ձերբակալել երկրի սահմանը հատած անօրինական ներգաղթյալներին: Օրինախախտներին 3 տարվա ազատազրկում է սպառնում:
Այսուհետեւ Սերբիայից եկած ներգաղթյալներին հետ կուղարկեն, քանի որ այդ երկրում ապաստան խնդրելու հնարավորություն կա: Սերբիա-Հունգարիա երկաթուղային հաղորդակցության կայարանները հսկվում են իրավապահների կողմից:
Իշխանությունները վստահ են, որ նշյալ միջոցներով կկարողանան կանխել անօրինական ներգաղթյալների հոսքը: