Հունգարիան 1 օրում ռեկորդային թվով ներգաղթյալների է ընդունել
Հունգարիայի սահմանային ոստիկանությունը հայտնել է, որ միայն 1 օրում՝ օգոստոսի 25-ին, գրանցել է ռեկորդային՝ 2,5 հազար ներգաղթյալների:
BBC-ի փոխանցմամբ՝ միայն այս ընթացիկ ամսում առավելապես Սիրիայից Հունգարիա է գաղթել 34 հազար մարդ:
Սպասվում է, որ այսօր հունգարական իշխանությունները կհայտարարեն ոստիկանության նոր ստորաբաժանման ստեղծման մասին, որի միջոցով կփորձեն զսպել ներգաղթյալների հոսքը:
Իշխանությունները մինչև օգոստոսի վերջը կավարտեն Սերբիայի հետ սահմանին փշալարերով արգելապատնեշի տեղադրումը: