ԱՄՆ-ում տղամարդը սպանել է 3 հոգու եւ ինքնասպան եղել
                        Ամերիկյան Սենտրալ քաղաքում երեկույթը ողբերգական ավարտ է ունեցել: Մի տղամարդ կրակելով սպանել է երեք հոգու, ապա ինքնասպան եղել: Նախնական տվյալներով՝ հյուրերը ֆուտբոլ են դիտել եւ երաժշտություն լսել, երբ երկու տղամարդկանց միջեւ վեճը ծեծկռտուքի է վերածվել: 
60-ամյա Ռոդին Քեմինը կրակ է բացել եւ սպանել երեք հոգու, ապա՝ կրակել ինքն իր վրա: Սպանվածները եղբայրներ էին: Պարզվել է՝ նրանք համաձայնության չեն եկել երաժշտության հարցում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

