Թուրքիայում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսին մեղադրում են փախստականներին նավակներ վաճառելու մեջ
Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը ժամանակավորապես դադարեցրել է Թուրքիայում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի լիազորությունները:
Ինչպես փոխանցում է Ria Novosti-ն, պատճառն այն է, որ վերջինս կասկածվում է փախստականներին նավակներ վաճառելու մեջ, որոնցով նրանք Թուրքիայից ծովային ճանապարհով հասնում են Հունաստան:
Որոշումը կայացվել է փախստականների տեղափոխման մասին պատմող հեռուստառեպորտաժից հետո, որում շոշափվում էր ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյայի անունը: