Մեքքայի գլխավոր մզկիթի վրա վերաբարձ կռունկ է ընկել. կա առնվազն 65 զոհ, 150 վիրավոր. տեսանյութ
                        Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքի գլխավոր մզկիթներից մեկի վրա վերամբարձ կռունկ է ընկել, ինչի հետևանքով կա առնվազն 65 զոհ և ավելի քան 150 վիրավոր:
Այս մասին հայտնում է Al Arabiya-ն:
Նշենք, որ այս օրերին Սաուդյան Արաբիայում ուղտագնացության նպատակով մեծ թվով մուսուլմաններ են հավաքվում:
Ըստ նախնական տեղեկությունների` վերամբարձ կռունկի փլուզման պատճառը ուժգին քամին է եղել:
Ներկայացնում ենք տեսանյութը:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                        
            


