slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Բաղրամյան պողոտան փակած ցուցարարները ոչ միայն չեն հեռանում, այլեւ կոչ են անում միանալ իրենց
211652_close_icon

Բաղրամյան պողոտան փակած ցուցարարները ոչ միայն չեն հեռանում, այլեւ կոչ են անում միանալ իրենց

views-count3939 դիտում article-date 21:57 11-09-2015
«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում Բաղրամյան պողոտայում միանալ իրենց։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նրանց հայտարարությունը ներկայացնում է ստորեւ. «Կոչ ենք անում ժողովրդի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքական ուժերին, հայտնի մարդկանց շտապ գալ Բաղրամյան պողոտա, քանի որ խաղաղ ժողովրդի և ՀՀ Ոստիկանների միջև բախումն անխուսափելի է։ Ոստիկանական ուժերն անհամար են և այս անգամվա բախման հետևանքը կարող է ճակատագրական լինել։ Չկրկնենք անցյալի սխալները…»,- ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ոչ թալանին» նախաձեռնության, «Հիմնադիր խորհրդարան»-ի, «Ոտքի Հայաստան»-ի անդամների էլէկտրաէներգայի թալանի դեմ հավաք-երթը մեկնարկել է։ Ինչպես փոխանցել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի թղթակիցը, Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը կաթվածահար է եղել, քանի որ Մաշտոցի պողոտայից անսպասելի ակտիվիստների մի մասը շտապեց դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկանները փորձում էին հետ պահել, բայց չհաջողվեց։ Նրանց մի մասը ցանկանում է նստացույց սկսել։ Սակայն դեռ վերջնական որոշման չեն հանգել։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պարբերաբար հիշեցնում է, որ նրանց երթը արտոնված չէ եւ սահմանափակվում են մարդկանց ազատ շարժվելու իրավունքը և զգուշացնում, որ ոստիկանության նախազգուշացումին չենթարկվողները կենթարկվեն պատասխանատվության։ Ակտիվիստները ազգային ազատագրական երգեր են երգում, իսկ ոստիկանության նախազգուշացումներին արձագանքում են սուլոցներով: Տեղում էր նաեւ Երեւանի ոստիկանպետ Աշոտ Կարապետյանը: Ակտիվիստները կոչ են անում ցույցից ֆեյսբուքում նկարներ տեղադրել, որ մարդիկ միանան իրենց, քանի որ իրենք ավելի քիչ են, քան ոստիկանները:

Նմանատիպ նյութեր