211652_close_icon
views-count2231 դիտում article-date 20:17 26-06-2015

Ցուցարարները ամբողջությամբ փակել են Մաշտոցի պողոտան եւ քաղաքացիներին կոչ անում միանալ իրենց

Ցուցարարները ամբողջությամբ փակել են Մաշտոցի պողոտան եւ քաղաքացիներին կոչ անում միանալ իրենց: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը ցուցարաները ասել են, որ դա ինքնաբուխ պահվածք է: Ցույցի մասնակիցները կանգնեցրել են երթեւկությունը եւ բացականչություններով` քաղաքացիներին կոչ անում միանալ իրենց: Ավելի ուշ նախատեսվում է, որ նրանք երթով կմիանան Բաղրամյան պողոտա: Ոստիկանությունը նախազգուշացրել է, որ եթե շարունակեն պողոտան փակ պահել` կտրուկ գործողությունների կդիմեն: Նշենք, որ արդեն երրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։

Նմանատիպ նյութեր