Քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմումների ու գրությունները մշտական ուշադրության կենտրոնում են
                        Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր քաղաքացիներից ու իրավաբանական անձանցից սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում ստացվել է 2353 դիմում և գրություն: 
Այդ առնչությամբ տրվել են հանձնարարականներ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում դիմումներում և գրություններում բարձրացված հարցերին պատշաճ լուծում տալու, իսկ եթե դրանք քաղաքապետարանի կամ վարչական շրջանների լիազորություններից դուրս են, ապա քաղաքացիների դիմում-գրությունները համապատասխան իրավասու կառույցներին վերահասցեագրելու նպատակով:
 
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

