Կալիֆոռնիայում թույլատրվել է էֆթանազիան
Կալիֆոռնիան կդառնա վեցերորդ ամերիկյան նահանգը, որտեղ թույլատրվում է էֆթանազիան: Այս մասին հայտնում է Gazeta-ն:
Օրինագծի նախաձեռնողներից Բիլ Մոնինգը նշել է, որ կյանքի և մահվան միջև ընտրության իրավունքը թույլ կտա մարդկանց որոշել` ինչպիսին են լինելու նրանց կյանքի վերջին օրերը:
Համապատասխան օրինագծին կողմ է քվեարկել 43 սենատոր, դեմ՝ 34:
Բացի Կալիֆոռնիայից, ԱՄՆ-ում էֆթանազիան՝ անբուժելի հիվանդին ցավերից ազատելու համար սպանելը, թույլատրվում է Մոնտանա, Նյու Մեքսիկո, Օրեգոն, Վերմոնտ և Վաշինգթոն նահանգներում: