Ամերիկյան խոշորագույն Boeing ընկերությանը թույլատրվել է պահեստամասեր մատակարարել Իրանին
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը թույլ է տվել ամերիկյան խոշորագույն Boeing ավիաընկերությանը Իրանին օդանավի պահեստամասեր վաճառել:
Որոշումը կայացվել է հունվարին Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ պատժամիջոցների մեղմման մասին կայացրած որոշումից հետո:
Boeing-ի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ընկերության ղեկավարությունը շուտով իրանական իշխանությունների հետ կապ կհաստատի, որպեսզի որոշվի, թե ինչպիսի պահեստամասեր են անհրաժեշտ: