Բելգիայում ընդունել են երեխաների էֆթանազիան
Բելգիայում ընդունել են երեխաների էֆթանազիայի մասին օրինագիծը։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters գործակալությանը։
Օրինագիծը նախատեսում է, որ, եթե երեխայի հիվանդությունն անբուժելի է և ցավը տառապանք է պատճառում, ծնողների թույլտվությամբ նա էֆթանազիայի կենթարկվի։
Օրենքը ուժի մեջ մտնելու համար այն պետք է ստորագրի Բելգիայի թագավոր Ֆիլիպը։
Հիշենցենք, որ ավելի վաղ Բելգիայի սենատը ընդունել է այդ օրինագիծը։


