ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցում է միջպետական հանձնաժողովի նիստին
ՀՀ ՊՆ պատվիրակությունը` ՀՀ ՊՆ ռազմաարդյունաբերական վարչության պետի գլխավորությամբ, մասնակցում է 2015թ. սեպտեմբերի 8-ից 11-ը Եկատերինբուրգում և Նիժնի Տագիլում անցկացվող ՀԱՊԿ-ի ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ՌՏՀՄՀ) 13-րդ նիստին և ՀԱՊԿ-ի ՌՏՀՄՀ-ի նախագահին առընթեր ռազմատնտեսական հարցերով աշխատանքային խմբի խորհրդակցությանը: Այս մասին տեղեկացանք ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից: