211652_close_icon
views-count2346 դիտում article-date 09:41 09-09-2015

Սյունիքի մարզում քարաթափում է տեղի ունեցել

Սեպտեմբերի 9-ին, ժամը 01.57-ին ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 2-րդ ոլորանում մոտակա սարից քարերը պոկվել եւ ընկել են ցած, ինչի հետեւանքով ճանապարհը դարձել է դժվարանցանելի. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեեկացնում է ՀՀ ՏԿԱԻ նախարարության մամլո ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածում (11-րդ կմ) տեղի է ունեցել քարաթափում` մոտ 0,5 խմ: Հրշեջ-փրկարարներն ավտոճանապարհը մաքրել են քարերից:

Նմանատիպ նյութեր