Հյուսիսային ու Հարավային Կորեաները համաձայնվել են կազմակերպել բաժանված ընտանիքների հանդիպումը
Երկու երկրների իշխանությունները համաձայնության են եկել Կորեական թերակղզու բաժանված ընտանիքների անդամներին միմյանց հետ հանդիպելու հնարավորություն ընձեռելու շուրջ, հաղորդում է Renhan-ը:
Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 20-26-ին՝ Հյուսիսային Կորեայի Կիմգան լեռան վրա գործող հանգստյան գոտում:
2000 թվականից մինչև հիմա հանդիպելու հնարավորություն են ունեցել բաժանված 120 հազար ընտանիքներից ընդամենը 18 հազարը: