1249 դիտում
10:49 25-08-2015
Հարավային և Հյուսիսային Կորեաները համաձայնության են եկել
Հարավային Կորեայի իշխանությունները որոշում են կայացրել սահմանին տեղադրված բարձրախոսները հեռացնելու մասին, որոնցով օրական 2-ական ժամ քարոզչություն էր անցկացվում, հաղորդում է Ria Novosti-ն:
Որոշումը կայացվել է երկու երկրների միջև տեղի ունեցած բանակցություններից հետո, որի արդյունքում համապատասխան համաձայնագիր է ստորագրվել:
Այդ կապակցությամբ ելույթ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
«Միացյալ Նահանգները ողջունում է երկու Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև ձեռք բերված համաձայնությունը: Մենք աջակցում ենք միջկորեական հարաբերությունների բարելավմանն ուղղված անխոնջ ջանքերը»,-ընդգծել է Քիրբին՝ հավելելով, որ այժմ ամեն ինչ կախված Հյուսիսային Կորեայից և Վաշինգտոնը հետևելու է իրադարձությունների զարգացմանը:
Ըստ համաձայնագրի՝ առաջիկայում երկու երկրները Սեուլում և Փհենյանում միջկառավարական բանակցությունների կվարեն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև միմյանցից հեռացված ընտանիքների միջև կապ հաստատելու մասին:
Նմանատիպ նյութեր
1524 դիտում
16:16 21-08-2015
Հյուսիսային և Հարավային Կորեաները միմյանց հաշվեհարդարով են սպառնում
1554 դիտում
16:02 22-08-2015
Հարավային և Հյուսիսային Կորեաները պայմանավորվել են անհապաղ հանդիպում անցկացնելու շուրջ
1460 դիտում
09:29 08-09-2015
Հյուսիսային ու Հարավային Կորեաները համաձայնվել են կազմակերպել բաժանված ընտանիքների հանդիպումը
Այս բաժնից
1417 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1075 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1366 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը