Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 8-11-ին հյուսիսային առանձին շրջաններում, 12-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին` հարավ-արևելյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 8-9-ին կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում սեպտեմբերի 8-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ի երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
[img]/ups/images/0008422001441688729757118.jpg[/img][img]/ups/images/0215202001441688726100181.jpg[/img]