ԲՀԿ-ական պատգամավորը իր «ենթակայության» պատգամավորների նկատմամբ սկսել է «պատժամիջոցներ» կիրառել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում վերջին շրջանում իրավիճակը բավականին լարված է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նշված հանձնաժողովի նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը իր «ենթակայության» պատգամավորների նկատմամբ սկսել է «պատժամիջոցներ» կիրառել:
Նա հանձնաժողովի անդամների բացակայությունները արձանագրում է և այդ մասին տեղեկացնում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, որպեսզի վերջինս հրանահնգի համապատասխան օրենսդիրի աշխատավարձից պահում կատարել, ինչը օրենսդրությամբ նախատեսված չէ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: