211652_close_icon
views-count770 դիտում article-date 11:50 07-09-2015

Կողոպուտ կատարողները հայտնաբերվել և ձերբակալվել են

Օգոստոսի 17-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել երեք անհայտ անձանց կողմից 1984 թ. ծնված Գենադի Թ.-ի և 1981 թ. ծնված Հայկանուշ Վ.-ի նկատմամբ կողոպուտ կատարելու և վերջինիս պարանոցից ոսկյա շղթան ու պայուսակը, որի մեջ կար 150.000 դրամ, հափշտակելու մասին: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ 1989 թ. ծնված Հակոբ Պ.-ն և 1990 թ. ծնված Զավեն Հ.-ն կողոպուտ կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել բաժին: Պարզվել է, որ նրանցից բացի կողոպուտին մասնակցել է նաև 1983 թ. ծնված Մխիթար Մ.-ն ( ներկայումս` ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր): Հակոբ Պ.-ն և Զավեն Հ.-ն ձերբակալված են: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր