Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը իր բողոքն է հայտնել Ադրբեջանի իշխանություններին. տեսանյութ
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված համացանցում տարածված տեսահոլովակի հետ, որը նկարահանվել է Ադրբեջանի տարածքում գտնվող վրացական Սուրբ Գեորգի տաճարում, հաղորդում է Georgia Online-ը:
Նրա տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Ինտերնետում վերջերս տարածվել է, այսպես կոչված, տեսահոլովակ, որը նկարահանվել է Վրաստանի պատմական Էրեթի վբնակավայրում, որն այժմ Ադրբեջանի տարածքում է: Այն վրացիների ամենամեծ հոգևոր օջախներից մեկն է: Սցենարում արյունոտ դրվագներ կան, թե ինչպես են գողերը հենց տաճարի խորանի մոտ սպանում 2 հոգևորականների»:
Իլիա Երկրորդը հայտարարել է, որ նշված կադրերը արհամարհում են և տրորում հազարավոր վրացիների կրոնական զգացմունքները: Նա դիմել է Վրաստանի ու Ադրբեջանի ղեկավարություններին՝ կոչ անելով հետաքննել այն և համապատասխան քայլեր ձեռնարկել: