Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց ՀՀ Արդարադատության նախարարություն, իսկ Միհրան Պողոսյանը նորանշանակ նախարարին դիմավորեց վարդերի փնջով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Քիչ առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց Արդարադատության նախարարություն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչապետ Հ. Աբրահամյանը արդարադատության նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարչապետին ու նախարարին դիմավորեց նախարարության ղեկավար կազմը, այդ թվում՝ դատական ակտերի հարկադիր կատարման պետ Միհրան Պողոսյանը և կալանավայրերի վարչության պետ Արթուր Օսիկյանը:
Նորանշանակ նախարարին Միհրան Պողոսյանը նվիրեց վարդերի փունջ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի