211652_close_icon
views-count2887 դիտում article-date 08:37 05-09-2015

ՀԱԿ-ում, Ռոբերտ Քոչարյանին դեմ լինելով, կողմ են, որ նա «Ոչ»-ին միանա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «Նոր Սահմանադրության նախագծի դեմ «Ոչ.-ի մասնակիցների շրջանակն արդեն իսկ նշմարվում է: Ինչպես հայտնի է՝ «Ոչ»-ի հիմնական նախաձեռնողները ՀԱԿ եւ «Ժառանգություն» կուսակցություններն են: Քաղաքական շրջանակներում չեն բացառում, որ «Ոչ»-ին կմիանա նաև Ռոբերտ Քոչարյանը: Իհարկե, նա դեռևս հրապարակային չի խոսել այդ մասին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀԱԿ-ում, Ռ. Քոչարյանին դեմ լինելով, կողմ են, որ նա «Ոչ»-ին միանա: Այլ կերպ ասած՝ ՀԱԿ-ում բաց շփումից զգուշանում են, բայց Վարդան Օսկանյանի, Ստեփան Մարգարյանի և Վահե Հովհաննիսյանի «դեմքերով» համագործակցությանը դեմ չեն: Ռոբերտ Քոչարյանի հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը երեկ ասաց. «Մեր համագործակցությունն ասեմ՝ ինչով է անհնար, մեր մեջ կա մարտի 1-ի արյունը, մեր մեջ կան բազմաթիվ այլ հակասություններ, որոնց մասին միշտ ասել ենք, ինքը պայքարում է, թող պայքարի, ես դա դեռ չեմ տեսել»:

Նմանատիպ նյութեր