Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել
Ադրբեջանի Օգուզի շրջանում այսօր երկրորդ երկրաշարժն է գրանցվել: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայությունը:
Ցնցումները գրանցվել են 14:38-ին, սակայն թույլ են եղել: Էպիկենտրոնը գտնվել է Շեքիում՝ 20 կմ խորության վրա: Չի հաղորդվում, սակայն, թե երկրաշարժի ուժգնությունը որքան է եղել:
Հիշեցնենք, որ առավոտյան գրանցված երկրաշարժի ուժգնությունը Ռիխտերի սանդղակով եղել է 5,3 մագնիտուդ: Այն տներ է վնասել, ինչպես նաև մեծ խուճապ առաջացրել բնակչության շրջանում: