Ադրբեջանում 1 օրում 2-րդ երկրաշարժն է տեղի ունեցել
Ադրբեջանի հյուսիսային հատվածում այսօր 2-րդ երկրաշարժն է գրանցվել:
Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական կենտրոնը հաղորդել է, որ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը այս անգամ կազմել է 3,5 մագնիտուդ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 7 կմ խորության վրա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Առաջին երկրաշարժը գրանցվել էր Գուբայի շրջանում՝ այսօր առավոտյան ժամը 07:30-ին: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 5 մագնիտուդ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գուբա քաղաքից 27 կմ դեպի հարավ-արևելք: