211652_close_icon

Թայլանդում վերականգնել են Բրահմա աստծո՝ պայթյունից վնասված ոսկյա արձանը. տեսանյութ

views-count4688 դիտում article-date 16:32 04-09-2015
Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում վերականգնել են օգոստոսին տեղի ունեցած պայթյունից վնասված Բրահմա աստծո ոսկյա արձանը: 4 գլխանի աստվածության արձանը գտնվում է Էրվան տաճարում: Պայթյունի հետեւանքով արձանը մի քանի տեղից վնասվել էր եւ վերականգնվել երկրի Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: Հիշեցնենք՝ տաճարի հարեւանությամբ օգոստոսի 17-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհ դարձավ 20, վիրավորվեց՝ 130 մարդ: Պայթյունի գործով ձերբակալվել է երեք մարդ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր