Կրակոցներ՝ ԱՄՆ-ի քոլեջներից մեկում. կա զոհ
                        ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սաքրամենթո քաղաքի քոլեջում հնչել են կրակոցներ, որոնց հետևանքով 1 մարդ սպանվել է, հաղորդում է Tass-ը:
Ոստիկանությունը փակել է բոլոր փողոցները, որոնք տանում են դեպի քոլեջ: Տարվում են կրակոցներն արձակած անձի որոնողական աշխատանքներ: Առայժմ նրա ինքնությունը որոշված չէ: 
Ըստ ականատեսների՝ միջադեպը տեղի է ունեցել քոլեջի բեյսբոլի հրապարակի մոտ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

