Ղազախստանի քոլեջներից մեկում նռնակ է պայթել
                        Ղազախստանի Ալմա Աթա քաղաքի քոլեջներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում են Ղազախստանի լրատվամիջոցները: 
Պայթյունը որոտացել  է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասի ժամանակ: Հաղորդվում է, որ նռնակ է պայթել: 
Դժբախտ պատահարի հետեւանքով մեկ հոգի մահացել է, եւս յոթ ուսանող մարմնական վնասվածք է ստացել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

