Կենտրոնաֆրիկյան հանրապետությունում ՄԱԿ-ի խաղաղապահներից բռնաբարված աղջիկը երեխա է ունեցել
ՄԱԿ-ը հայտարարել է զինծառայողների կողմից Կենտրոնաֆրիկյան հանրապետությունում բռնաբարության հերթական դեպքի մասին: ՄԱԿ-ի առաքելության ֆրանսիացի զինծառայողները բռնաբարել են մի անչափահաս աղջկա, որը ապրիլին երեխա է ունեցել:
Դեպքի առթիվ կատարվում է քննություն, կասկածյալ է համարվում 14 զինծառայող, որոնք մեղադրվում են այլ երեխաների հանդեպ եւս բռնություն կիրառելու մեջ: Իսկ Փարիզի դատախազությունը սեփական հետաքննությունը կանցկացնի: