Մեծ Բրիտանիան ապաստան կտրամադրի մի քանի հազար ներգաղթյալի
                        Մեծ Բրիտանիայի կառավարությունը քննարկում է մի քանի հազար ներգաղթյալի ապաստան տրամադրելու հարցը: 
Նման որոշում երկրի վարչապետ Դեվիդ Քեմերոնը ստիպված է կայացնել, քանի որ ԵՄ երկրները քննադատում են Մեծ Բրիտանիային՝ «ներգաղթյալների բեռը» կիսելու պատրաստակամությունից հրաժարվելու համար: 
Ներկայում երկիրը համաձայնել է ընդունել 500 սիրիացի փախստականի, մինչդեռ Գերմանիան պատրաստ է ապաստան տալ 30 հազար ներգաղթյալի:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

