Ուկրաինայում ստորագրահավաք է սկսվել Սաակաշվիլիին վարչապետի պաշտոնում նշանակելու համար
Ուկրաինացիները երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի պաշտոնական կայքում խնդրագրեր են տեղադրել՝ պահանջելով Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին նշանակել վարչապետի պաշտոնում:
Նրանցից մեկում ասվում է. «Թող որ այդ մարդը վերջապես Ուկրաինայում բարեփոխումներ իրականացնի: Բավական է հանդուրժենք կոռուպցիան և ձգձգվող բարեփոխումները»:
Առայժմ ստորագրել է մոտ 1000 մարդ: Այն պետք է 90 օրում հավաքի 25 հազար ստորագրություն: