Չինական Տյանցզինում պայթյունի զոհերի թիվը հասել է 160-ի
Չինական Տյանցզին նավահանգստում քիմիկատների պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 160-ի: Ավելի վաղ հաղորդվել էր 158 մահացածի մասին: 13 մարդ համարվում է անհետ կորած:
Մահացածների թվում կա 94 հրշեջ, 11 ոստիկան: 356 տուժած դեռեւս հիվանդանոցներում է: Հիշեցնենք՝ օգոստոսի 12-ին պայթյուններ էին որոտացել վտանգավոր նյութերի պահեստներում: Դեպքի վայրից 3 կմ հեռավորության վրա գտնվող բնակիչները տարհանվել էին:
Նշենք նաեւ, որ պայթյունների եւ հրդեհների հասցրած նյութական վնասի չափը կազմում է 11 միլիարդ դոլար, որից 1,57 միլիարդ դոլարը կվճարեն ապահովագրական ընկերությունները: