211652_close_icon
views-count685 դիտում article-date 15:22 31-08-2015

Չինական Տյանցզինում պայթյունի զոհերի թիվը հասել է 158-ի

Չինական Տյանցզին նավահանգստում քիմիկատների պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 158-ի: Ավելի վաղ հաղորդվել էր 150 մահացածի մասին: 15 մարդ համարվում է անհետ կորած: Մահացածների թվում կա 94 հրշեջ, 11 ոստիկան: 356 տուժած դեռեւս հիվանդանոցներում է: Հիշեցնենք՝ օգոստոսի 12-ին պայթյուններ էին որոտացել վտանգավոր նյութերի պահեստներում: Դեպքի վայրից 3 կմ հեռավորության վրա գտնվող բնակիչները տարհանվել էին:

Նմանատիպ նյութեր