211652_close_icon
views-count1114 դիտում article-date 13:44 10-03-2016

Հանդիպումներ` Մալաթիա-Սեբաստիա-ԼՂՀ Քաշաթաղի շրջան համագործակցության շրջանակում

Մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության ծրագրով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական անգամ այցելել են ԼՂՀ Քաշաթաղի շրջան, հանդիպել վարչակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Մխիթարյանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընթացիկ տարվա անելիքները տարբեր ոլորտներում: Երևանյան պատվիրակության հետ ԼՂՀ այցելած Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մշակութային օջախների սաները Բերձորի և Քաշաթաղի բնակիչների համար հանդես են եկել համերգային ծրագրով: Երևանյան պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել նաև Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանի հետ: Մի շարք զորամասերի հրամանատարներին փոխանցվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի և դպրոցների մանկավարժների, աշակերտների և ծնողների պատրաստած նվեր-փաթեթները: <<Բանակ-հասարակություն>> կապի ամրապնդմանն ու սերտացմանը նպաստելու համար Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը պարգևատրվել է պատվոգրով: Պատվոգիր է շնորհվել նաև վարչական շրջանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա Դավթյանին` մշակութային բազմաբնույթ միջոցառումներ կազմակերպելու համար: Ասկերանի պաշտպանական շրջանի զորամասերի զինվորներին բարձր տրամադրություն են պարգևել Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի և «Դիսնեյ» արվեստի դպրոցի սաները:

Նմանատիպ նյութեր